Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բելառուսն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում հանդիպման ժամանակ քննարկել է մարտական ​​պատրաստության և համատեղ դաշնակցային խմբի համակարգման հարցերը. հայտնում է БелТА գործակալությունը։

«Շնորհակալ եմ ձեզ, որ բոլոր դժվարություններով հանդերձ դուք այստեղ պահում եք մի քանի հազար ռուսաստանցի զինծառայողների: Մենք, որքանով անհրաժեշտ է, միացել ենք այդ գործընթացին: Եվ ձեր սպաների հետ միասին պատրաստում ենք այդ տղաներին, իրականացնում ենք մարտական ​​ներդաշնակեցում», – ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն նկատել է.

 «Պատրաստում ենք այնպես, ինչպես հարկն է: Որովհետև այստեղ չպետք է թուլացնենք ուժերը: Դուք տեսնում եք, որ լեհերը,  լիտվացիները սկսել են շարժվել մեր ուղղությամբ: Ուստի սա լավ օժանդակություն և նեցուկ է բելառուսական բանակի համար, որն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը», – հավելել է Բելառուսի նախագահը:

Իր հերթին Շոյգուն ասել է, որ կողմերը կարող են քննարկել զորքերի համատեղ խմբավորման «շրջանակների ընդլայնման» հարցերը:

«Իրոք, այստեղ բավականին մեծ խմբավորում կա: Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք դրա հետագա մնալու, նախապատրաստման և, հավանաբար, ընդլայնման բոլոր հարցերը, որոնք դուք քննարկել եք Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Շոյգուն: