Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տոկաևն ու Ալիևը սիրառատ խոսքեր են շռայլել միմյանց

Ղազախստանն ու Ադրբեջանը  լիովին ապավինում են սեփական ռեսուրսներին, կախված չեն արտաքին օգնությունից և ինքնուրույն են կերտում  իրենց ճակատագիրը, իրենց ապագան. Աստանայում,  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հավելել է. «Կարծում եմ, որ մենք սկզբունքային մոտեցում ենք ցուցաբերում մեր երկրների ազգային շահերը պաշտպանելու հարցում. սա խոսում է նաև մեր ժողովուրդների էության մասին»։

«Ադրբեջանը մեզ համար պարզապես կարևոր և վստահելի գործընկեր չէ, այլ եղբայրական, մերձավոր պետություն։ Հիմնվելով դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության անսասան կապերի վրա՝ մենք կառուցել ենք արդյունավետ միջպետական ​​համագործակցություն»,- հանիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։