Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիայում Հայաստանի դեսպանատուն մոտ ապագայում չի բացվի, սահմանն էլ կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցողների կամ երրորդ երկրի քաղաքացիների համար. Չավուշօղլու

Թուրքիայում Հայաստանի դեսպանություն բացելու օրակարգ մոտ ապագայում չկա,  սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ. թուրքական A Haber հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մոտ ապագայում Հայաստանի դեսպանատան բացում կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։

Ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ։

Անցակետեր բացելու համար քաղաքական պայմաններին զուգահեռ՝ նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։

Սակայն Չավուշօղլուն մանրամասնել է, որ ենթադրվում է՝ ցամաքային սահմանը պետք է բացվի  «դիվանագիտական ​​անձնագիր ունեցողների կամ երրորդ երկրների քաղաքացիների համար»։