Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելը Բաքվի հերթական նվաստացումն  ու ծաղրն էր հայ ժողովրդի նկատմամբ. իրավապաշտպան

08/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը։

-Պարո՛ն Իշխանյան, Բաքվի զինվորական դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց այս տարվա հուլիսին Հակարիի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Խնդրում եմ գնահատել ադրբեջանական կողմի այս քայլը։

-Ադրբեջանը բռնապետական երկիր է, ուստի խոսել ինչ-որ Բաքվի դատարանի մասին անիմաստ է։ Որոշումը կայացվել է նախագահական նստավայրում։ Իսկ որպես գնահատական՝ այս քայլը Բաքվի կողմից հերթական նվաստացումն  ու ծաղրն էր հայ ժողովրդի նկատմամբ։

-Կարելի՞ է ասել, որ Վագիֆ Խաչատրյանի դեպքում 15 տարվա ազատազրկումը հավասարազոր է ցմահ դատապարտման, քանի որ սրտի խնդրով 68-ամյա անձը դժվար թե կարողանա 15 տարի բանտում անցկացնել և այնտեղից ողջ-առողջ դուրս գալ։

-Կարծում եմ, որ ինչպես Վագիֆ Խաչատրյանին, այնպես էլ մեր մյուս գերիներին, Ադրբեջանի նախագահը պահում է որպես պատանդներ և նրանց օգտագործելու է բանակցությունների ժամանակ, որպես սակարկման առարկա, ապա հասնելով Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից հերթական տարածքային զիջումների՝ նա «մեծահոգաբար» նրանց ներում կշնորհի։

-Պարո՛ն Իշխանյան, պաշտոնական Երևանն այս ապօրինի վճռի առնչությամբ լռություն է պահպանում, ինչպես որ լռություն է պահպանում Բաքվի բանտերում առ այսօր պահվող հայ գերիների թեմայով։ Ո՞րն է նման կեցվածքի պատճառը։

-Պաշտոնական Երևան ասելով, ի՞նչ եք հասկանում։ Այսօր Հայաստանի և ներքին և արտաքին քաղաքականությունը, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, որոշում է  մեկ մարդ՝ վարչապետ կոչեցյալը։ Իշխանական թիմից որևէ մեկը, լինի նա ԱԺ պատգամավոր, իրավապահ մարմնի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան,թե մարդու իրավունքների պաշտպան, համարձակություն չունի ունենալ և հայտնել սեփական կարծիք։

Իսկ վարչապետ կոչեցյալը բացարձակապես զուրկ է տարրական գթասրտությունից, ազգային և մարդկային արժանապատվության զգացումից։ Ասածներիս ապացույցն են 2021թ․ նախընտրական արշավի ժամանակ նրա խոսքերը, թե մեր գերիները մի քանի ամիս կդիմանան։ Ավելին, ունենալով Բաքվի բանտերում տառապող հայրենակիցներ, իշխանական վերնախավը  վայելում է իր ցոփ ու շքեղ կյանքը՝ հունաստաններում և այլուր։

Հիշենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է ազատ արձակվեին բոլոր գերիները։ Հենց համաձայնագրի հաջորդ օրը Ադրբեջանի նախագահը խախտեց համաձայնագիրը և չվերադարձրեց մեր գերիներին։ Եվ ի՞նչ… Այս պարագայում  Հայաստանը պետք է հրաժարվեր ցանկացած շփումներից Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ մինչև գերիներն ազատ չարձակվեին։

-Պարո՛ն Իշխանյան, ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին ազատ արձակելու Վագիֆ Խաչատրյանին, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին և հայ մյուս գերիներին։

-Միայն Հայաստանի կողմից տարվող հետևողական  և անզիջում  աշխատանքը։ Նկատի ունեմ, որ Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ հրաժարվում է ցանկացած շփումներից և բանակցություններից Ադրբեջանի հետ, քանի դեռ ազատ չեն արձակվել մեր բոլոր գերիները։

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային իրավապաշտպան կառույցների կեցվածքը Բաքվի ապօրինի քայլերն անարձագանք թողնելու համատեքստում։

-Իսկ ո՞վ է դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, արդյոք, պաշտոնական Երևա՞նը։ Իհարկե՝ ոչ։ Միջազգային իրավապաշտպան կառույցներին, հավանաբար դիմել են տարբեր հասարակական կազմակերպություններ։ Բայց հաշվի առեք, որ Ադրբեջանի կողմից էլ նույն միջազգայիններին դիմում և Ադրբեջանին արդարացնում են այնտեղ գործող հասարակական կառույցները։

Իհարկե, ես չեմ արդարացնում այդ միջազգային իրավապաշտպանական կառույցներին, հատկապես՝ միջպետական, ինչպիսիք են ՄԱԿ-ի  մարդու իրավունքների հանձնաժողովը, հատկապես՝ Եվրոպայի խորհուրդը։  Այդ կառույցները, ցավոք, «մոռացել» են իրենց առաքելությունը և շարժվում են քաղաքական շարժառիթներով։ Դրա վառ ապացույցն է, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Բաքվում կայացած հանդիպումն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի բնակիչների հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վելասկեսի «Հայելիով Վեներայի» վրա հարձակված էկոակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը մեկնում է Փարիզ

Համանման Հոդվածներ

Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026
Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը մեկնում է Փարիզ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական