Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՅԴ-ն դատը շահել է. Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից»

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատարանի որոշմամբ պետք է ներողություն խնդրի «Դաշնակցության» ներկայացուցիչներից։

ՀՅԴ-ն դատի է տվել  Բաբաջանյանին 2019-ին խորհրդարանի ամբիոնից նրա այն հայտարարության  համար, թե «Դաշնակցությունն» ահաբեկչական անցյալ ունեցող կուսակցություն է։

Արման Բաբաջանյանը  ստիպված է լինելու սոցիալական ցանցերում կամ առնվազն չորս հեռուստաընկերությունների ներկայությամբ՝ ասուլիսով,  ներողություն խնդրել դաշնակցականներից։