Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել  նամակագրության,  հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ. NEWS.am-ին հայտնել է Աղազարյանի փաստաբանը  Հակոբ Ճարոյանը:

Փաստաբանը նշում է, որ քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:

Ճարոյանն ասել է, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում. «Աբսուրդ է,  պարտավոր էին հարուցել: Իրենք գրում են, որ հիմքեր չկան, բայց ամբողջ մամուլը խոսում է, որ նախաքննական գաղտնիքը տարածված է, անձի մասին ամեն մի ՔՊ-ական խոսում է»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը  քննչական կոմիտեի կողմից առգրավելուց հետո նրանում առկա անձնական նամակագրությունը հայտնվել էր ՔՊ-ականների մոտ: