Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։

Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Անցած տարի Ադելյա Պետրոսյանը հաղթել էր 246,53 միավորով։

Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։