Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծանուցում՝ ԴԱՀԿ-ից. Տիգրան Ավինյանի պահանջով 9 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել նաև 168.am-ի հաշիվների վրա. ընդհանուր՝ 18 միլիոն դրամ

11/05/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարել:

Կրկին հիշեցնենք՝ այս հայցով պատասխանողներ են Դավիթ Սարգսյանը և «168 ժամ» ՍՊԸ-ն: Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել:

Նկատենք, որ հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել:

Ծանուցում 168.am-ը ստացավ միայն այսօր, երեկվա մեր հրապարակումից հետո, այն էլ՝ ոչ թե դատարանից, այլ՝ ԴԱՀԿ-ից:

Պարզվեց՝ Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 միլիոն դրամի չափով դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն է գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «05» մայիս 2023թ. տրված թիվ ԵԴ/13020/02/23 կատարողական թերթի համաձայն պետք է Հայցի ապահովման նպատակով հայցագնի 9.000.000.00 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա»,- գրված է  «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» ԴԱՀԿ-ից ստացված որոշման մեջ:

Այսինքն՝ դատավորն առանց ծանոցման, առանց պատասխանող կողմին տեղյակ պահելու՝ ընդհանուր առմամբ 18 միլիոն դրամի չափով հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն է բավարարել:

Հետաքրքիր է՝ դատավորի ներքին համոզմունքն ի՞նչ է ասել՝ Դավիթ Սարգսյանն ու 168.am-ը ահաբեկիչներ են, սերիական մարդասպաններ, առանձնապես խոշոր չափերի կոռուպցիոներնե՞ր, թե՞ էլի ինչ-որ ահազարհուր հանցանք կատարած սուբյեկտներ, որ նման որոշում է կայացրել Տիգրան Ավինյանի պահանջով:

Ինչևէ, ինչպես երեկ արդեն ասել ենք, խոստանում ենք այս գործով բաց, հրապարակային, հնչեղ լուսաբանում: Ավելին, առաջիկայում կներկայացնենք Երևանի քաղաքապետի պաշտոնին ձգտող Տիգրան Ավինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հետ կապված բազմաթիվ դրվագներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմը թիրախավորել է վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան. այս դրսևորումը պետք է խստագույնս պատժվի. ԱՆ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը Սոթքի հատվածում, ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Համանման Հոդվածներ

Իրավունք

38-ամյա կալանավորը սեփական ոտքը մեխել է հատակին՝ ի նշան բողոքի, որ իրեն հանիրավի են բանտ նստեցրել

22/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը Սոթքի հատվածում, ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական