Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը Սոթքի հատվածում, ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: