«Ժորա Մարտիրոսյանը ՌԴ-ից էր վերադարձել Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա կրկին ՌԴ-ում էր. արդեն որպես Հայաստանի լավագույն տանկիստ մասնակցում էր զորավարժությունների։ Հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 2-ին ու նետվեց պատերազմի։
Ժորա Մարտիրոսյանը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 22-ին, ինքն իրեն նետել է թշնամու գիրկը՝ հանուն ընկերների, որոնց մենակ թողնել մարտի դաշտում չէր կարող, բոլորը զոհվել են միասին նույն վայրում:
Ժորա Չիչոյանը ըստ պաշտոնական կենսագրության զինված ուժերում չի ծառայել, սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, 4 տարի դատախազ է աշխատել, նշանակվել է դատավոր ու կալանավորել է Ժորա Մարտիրոսյանի մորը»,- գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։