Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գայանե Հակոբյանը տեղափոխվել է կալանավայր

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 «Կանանց մեկ քրեակատարողական հիմնարկ կա՝ «Աբովյան» ՔԿՀ-ն։ Ենթադրվում է, որ տեղափոխել են այնտեղ»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ թեպետ բացահայտ իրավաբանությունից դուրս գործընթաց է տեղի ունեցել, սակայն փաստաբանները կպահպանեն ֆորմալ բնույթը և կիրականացնեն իրավաբանությունից բխող բոլոր գործընթացները։