Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բաքվի դատարանում հայ գերիներին «մեղադրող» տեսանյութեր են ցուցադրվում

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների կեղծ գործերով շինծու դատավարությունը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝  Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին հարցաքննելիս ցուցադրել են   արխիվային կադրեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից։ Նա ասել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է։

Դատարանում ցուցադրվել է նաև հարցազրույց՝ 2016 թվականից, երբ Իշխանյանը պատմում է Դաշնակցության գործունեության ու հատկապես 1990-94թթ. Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին։

2016 թվականի հարցազրույցում Դավիթ Իշխանյանն ասել է. «Իմ անձնական կարծիքն այն է, որ ամենաճիշտ ուղին Ղարաբաղի վերջնական միացումն է Հայաստանին։ Սա պետք է լինի մեր գլխավոր և վերջնական արդյունքը։ Մենք հիմա անցումային շրջանում ենք։ Ինձ համար Ղարաբաղը և պատմական Հայաստանը նույնն են, ես դրանք միասին եմ տեսնում»։

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հաշվեհարդար-դատավարությունը կշարունակվի մայիսի 23-ին։