Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է․

ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ Գլխավոր դատախազը մեղադրանք է առաջադրել «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար:

Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Արմեն Չարչյանը մեղադրանքը չի ընդունում։