Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանին խորհուրդ կտամ՝մի օր էլ գնա, փակի դատարանների դռները. միևնույնն է՝ ուրիշ բան չգիտի անել. Երվանդ Վարոսյան

06/12/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ ամեն օր աշխատում եմ դատարաններում, իմ մոտ գոնե մինչ այժմ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած արդարության դռներն արդեն բաց են, և նրա կամքը լիարժեք է կատարվում. ես գիտեմ, որ իր պատկերացմամբ արդարությունը հենց իր կամքն է։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած այն արտահայտությանը, որ 2019 թվականի մայիսի 20-ին իրենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էին՝ արդարադատության դռները բացելու համար, բայց պետք է արձանագրել, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն։

«Ես զարմացած եմ, որ նա դեռ սպասելիքներ ունի, այսինքն՝ դատական համակարգը դեռ անկում ունի ապրելու։ Դա շատ սարսափելի է։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ, որ մի օր էլ գնա, փակի դատարանների դռները. միևնույնն է՝ ուրիշ բան չգիտի անել։

Նա մինչև դռներ փակելը և դրանից հետո էլ առիթներ ունեցել է անկեղծանալու՝ սկսած «Ո՞վ է այն դատավորը, որ իմ ասածը չպիտի անի»-ից մինչև մի շարք այլ նմանատիպ հայտարարություններ։ Փաշինյանն այսօրինակ հայտարարություններով ինքն է բացահայտել, թե ինչ է իր համար արդարադատությունը։ Կրկնում եմ՝Փաշինյանի համար արդարադատությունը իր կամքը կատարելն է։ Այժմ նա երևի գտնում է, որ իր կամքը լիարժեք չեն կատարում, և դա սարսափելի է»,- նշեց Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանը նաև հավելեց՝ իր տպավորությամբ՝ փաշինյանական «արդարադատությունն» արդեն կարծես թե կայացել է, բայց եթե հանկարծ չի կայացել, պետք է վախենալ՝ այլևս ի՞նչ պետք է լինի, որ նա համարի՝ արդարադատությունը կայացել է։

 Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների`  պետք է  անսասան պահել հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ, Երվանդ Վարոսյանը նկատեց.

«Նիկոլ Փաշինայնը մոռանում է, որ շուտով 6 տարի է՝ իշխանության ղեկին է և վաղուց ընդդիմություն չէ։ Նա այն դիրքերում չէ, որ իդեալներից խոսի։ Ինքն այն դիրքերում է, որ պետք է արդեն կյանքի կոչած լիներ այդ իդեալները, իսկ եթե կյանքի կոչած չլիներ, պետք է բոլորից ներողություն խնդրեր և գնար, «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում աշխատեր։ Եթե նա, 5-6 տարի իշխանություն լինելով, դեռ իդեալներից է խոսում, ավելի լավ, քան ինքը, չի արձանագրում սեփական տապալումը»- ամփոփեց փաստաբանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական խմբերի հավաքագրման մասին

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունն է 

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունն է 

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական