Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական խմբերի հավաքագրման մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում է դիմումների հավաքագրում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հերթական խմբերը համալրելու նպատակով:

Ծրագիրն առաջարկում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ Հայաստանի կանանց համար՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում:

Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.

– Web Programing/React.js.

– Web Programing/Node.js.

– Python

– QA Automation

– 3D Modeling

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղեհանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է: Դիմում-հայտերը լրացնելու համար կարող եք այցելելել այստեղ

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար այցելե՛ք այստեղ

Ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի պատասխանատուներին կարող եք ուղղել մեր առցանց տեղեկատվական հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 13–ին և 20–ին՝ ժամը 11։00-ին առցանց ձևաչափով: Հանդիպումներին կարող եք միանալ հետևյալ հղումով:  

Դասընթացների սկիզբ՝ փետրվար, 2024 թվական։

Այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ 060 72 22 16 կամ womencoders@agbu.am։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Այսօր ՀԲԸՄ-ն ունի իր ներկայությունը աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ:
ՀԲԸՄ Հայաստան
Մելիք-Ադամյան Փ. 2/2
Երևան, 0010
Հայաստան