Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հերթական ահնդիպումն է անց կացրել։
«Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է և քաջալերանք ստանալը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի տրամյադրություններ ունեն: Ինձ համար մթնոլորտն է կարևոր և այն շատ դրական է ՝ սպասումներով, պատրաստակամությամբ»,-ասաց նա:
Նա ավելացրեց, որ այս շարժման պատրաստությունների փուլը տանում է դեպի սեպտեմբերի սկիզբ, և այդ ժամանակ էլ կսկսեն դարձյալ ակտիվանալ:
Մարզերում մեծ են ճնշումները, որպեսզի արգելեն մարդկանց մասնակցել իր հետ ահնդիպումներին. ասաց Սրբազանը։
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իրեն զրպարտելու համար:
«Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով սատանան ասել է՝ հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու։ Եկել է ժամանակը՝ ստուգելու՝ Հայաստանում դատական համակարգը գործում է, թե՞ ոչ։ Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,-ասաց Բագրատ Սրբազանը։