Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ձեր կարծիքով Խորենացին այս մարդկանց չափ խելք չունե՞ր, որ գրեց «Հայոց պատմություն»

Ձեր կարծիքով Խորենացին այս մարդկանց չափ խելք չունե՞ր, որ գրեց «Հայոց պատմություն». այսօր մեր ինքնությունն են ուզում վերացնել. հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց արևելագետ Գուրգեն Մելիքյանը՝ խոսելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանելու կառավարության որոշման մասին:

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին Գուրգեն Մելիքյանն  ասաց.

«Նրանք ասում են, որ շարժումը վերանում է. իրենք են վերանալու: Շարժումը համահայկական է, և վստահեցնում եմ՝ հաղթանակելու է»: