Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել

14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի պարզաբանմամբ, 14 տարեկան երեխա է մահացել ԲԿ-ում։ 

«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ « «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնել էին ԲԿ-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։