Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Azg.am-ը ենթարկվել է DDOS հարձակման՝ ԱՄՆ-ից

16/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Հուլիսի 12-13-ից Azg.am կայք մուտք գործելը դարձել էր դժվար, իսկ կարճ ժամանակ անց՝ ուղղակի անհնար։

Մասնագետների ուսումնասիրությունները պարզեցին, որ լրատվամիջոցը ԱՄՆ-ից ենթարկվում է DDOS հարձակման։

Դրան նախորդել են Azg.am-ի նյութերի դիտումների ու հասանելիության սահմանափակումները Ֆեյսբուքում. սկզբում արգելափակվում էին քաղաքական թեմաներով հոդվածներն ու հատկապես «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրականները, իսկ հետո արգելափակումն ու անհարկի վերահսկողությունը տարածվեց նույնիսկ քաղաքական ոչ մի տարր չպարունակող հոդվածների նկատմամբ։

Նոր հարձակումներից խուսափելու համար Azg.am-ը ստիպված է տեխնիկական միջոցների դիմել, որպեսզի կայքը ԱՄՆ-ում անհասանելի լինի։ Այնտեղից մուտք գործել կայք այլևս հնարավոր չէ, և հայտնի չէ՝ դեռ որքան է այդ անհասանելիությունը և մեր իսկ ձեռքով արված «սահմանափակումը» շարունակվելու։

Այս ծայրահեղ միջոցին ենք դիմել՝ քաջ գիտակցելով, որ ԱՄՆ-ի մեր հետևորդները  զրկվում են Azg.am-ի և «Ազգ» շաբաթաթերթի նյութերը կարդալուց։

DDOS նոր հարձակումից խուսափելու այլ ելք չենք ունեցել, քան այս տարբերակը։ Քաղաքական, ազգային, կրոնական, մշակութային խտրականությունները, խոսքի, մտքի, այլ իրավունքների ազատության սահմանափակումները համացանցում հասել են այն աստիճանի, որ տասնամյակների փորձառություն ունեցող, խմբագրական ահռելի ճանապարհ անցած լրատվամիջոցը կարող է ինչ-որ մեկի կամ խմբակի քմահաճության զոհը դառնալ կամ ինչ-որ ազգայնամոլի թիրախում հայտնվել,  ու մեկ վայրկյանում կորցնել տասնամյակների ստեղծածը։

Հուսով ենք՝ մեր մասնագետների հետևողական աշխատանքի արդյունքում մոտ ժամանակներս Azg.am-ն  ավելի պաշտպանված կլինի, կվերականգնվի նաև ԱՄՆ-ում լրատվամիջոցի հասանելիությունը, իսկ մինչ այդ, առաջարկում ենք ԱՄՆ-ից մեզ հետևել  Telegram ալիքում՝ https://t.me/azg_analytics հասցեով։

Նախորդ գրառումը

Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական գործընթաց է սկսելու

Հաջորդ գրառումը

Ի՞նչ եք տեսնելու «ՏԱՐԱԶֆեստ»-ի օրերին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ եք տեսնելու «ՏԱՐԱԶֆեստ»-ի օրերին

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական