Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հովիկ Աղազարյանի հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել են, որ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է կատարել: