Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը որոշել է հրաժարվել և՛ Հայաստանում բնակությունից, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։
Էրիկը դիմել է ժողովրդին. «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարվա դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղ մենամարտելու։
Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:
Ավելի վաղ նա ասել էր, որ պատրաստ է ներկայանալ այլ երկրի համար, քանի որ նրա վաստակն իր հայրենիքում չեն գնահատում։
Նոյեմբերին Իսպանիայում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մարզիկը (քաշ՝ 60 կգ) ոսկի է նվաճել։
Դեռևս նոյեմբերին բռնցքամարտիկի հայտարարությունը սառը ցնցուղ էր մարզական աշխարհի համար։
Հիշեցնենք, որ նա դժգոհել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ իրեն ոչ միայն օդանավակայանում չեն դիմավորել՝ որպես չեմպիոնի, այլև նույնիսկ չեն շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
Պետությունն Իսրայելյանին խոստացել է մոտ 4000 դոլար՝ երիտասարդների առաջնությունում հաղթելու համար, ևս 2000 դոլար՝ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։ Իսկ ընդհանուր առմամբ 22-րդ տարին մարզիկին կհատկացվի ավելի քան 11 հազար դոլար։