Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եթե ժողովուրդն իր համաձայնությունը տա և իմ կողիքին կանգնի, այո՛, 2026-ին վարչապետի թեկնածու կառաջադրվեմ. Ղուկասյան

Լրագրողներն այսօր Գյումրու քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ 2026 թվականին վարչապետի թեկնածու առաջադրվի:

«Եթե շատ մարդիկ, կանչեն ու ասեն՝ այո մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողիքին կանգնեն, այո՛»,- պատասխանեց Վարդան Ղուկասյանը։

Լրագրողները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից նաև հետաքրքրվեցին՝ ծառայողական ավտոմեքենաներից օգտվելո՞ւ է։

Ղուկասյանը պատասխանեց, որ նախկինում էլ իր մեքենաներն է օգտագործել։ «Հավանաբար, ես կլինեմ զրահապատ մեքենայով, էնքան ժամանակ, մինչև 2007թ-ի սպանության փորձն ու սպանությունները չբացահայտվեն»։

Հարցին, թե ՔՊ-ական կադրերին քաղաքապետարանում կպահի՞՝ պատասխանեց. «Անպայման, եթե լավ աշխատող լինեն, կպահեմ»։