Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով՝ բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը. Վարդան Ղուկասյան

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով,  լրագրողների հետ զրույցում  այսօր նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Նա վերահաստատեց նախընտրական իր տված խոստումները, թե Ռուսաստանից գործարարներ են գնալու Գյումրի:

«Այստեղ մենք պետք է հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է համատեղ գործարանների, ձեռնարկությունների խնդիր լուծենք, և կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի»,- ասաց նա:

Նա նաև առաջարկ արեց արևմտամետ ուժերին, որ նրանք էլ Եվրոպայից ու Ամերիկայից ներդրումներ բերեն՝ ինքը տարածք էլ, ամեն անհրաժեշտ պայման էլ կտարամադրի։

Դիտարկմանը՝ իրեն կարող են քննադատել, որ ասաց՝ կողմ է միութենական պետությանը, նա արձագանքեց՝ ոչինչ, թող քննադատեն։
«Ես հեչ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում: Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը»:

Ինչ վերաբերում  անկախությանը, նա ասաց՝ դա է անկախությունը:

«Հիմա Լուկաշենկո՞ն է լավ նստում, թե՝ մնացած երկրները: Նայեք, թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, Եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Ես այդպես եմ գտնում, բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը և շատ-շատ խնդիրներ, նաև սուվերեն վիճակը»,- ասաց նա:

՝ բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը