Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։