Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱԺ-ն քննարկում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը. ուղիղ

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 14-ին, շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:

Այսօր, մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության եւ ՀՀ 2022-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցերը:

Նշենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են  Անահիտ Գուրգենի Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու: