Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս

Արամ Ա. Վեհափառին

Անթիլիաս, Լիբանան

16 Հոկտեմբեր, 2025

Վեհափառ Տէր,

Քիչ առաջ, եւ ի մեծ զարմանս ինծի, Հայաստանի Կառավարութեան լրատուական բաժինը, հետեւեալ լուրը տարածեց, զորս կը տեղադրեմ այստեղ ամբողջութեամբ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։

Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ Կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ»:

Հասկնալով հանդերձ, որ տուեալ այցելութեան ժամադրութիւնը նախօրոք առնուած կրնար ըլլալ, սակայն նման լուր մը իմ մօտ անհեթեթութեան (absurd) ժանրի տպաւորութիւն ձգեց եթէ նկատի ունենանք, որ ան զուգադիպեցաւ նոյնինքն այս վարչապետին գլխաւորած իշխանութեան կողմէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիի մեծաթիւ հոգեւորականներու ձերբակալումէն ընդամէնը օր մը ետք,: Բնականաբար եւ ամէն պարագայի, կ՛ենթադրեմ նաեւ, որ երկու ծանօթ Սրբազաններու ձերբակալումէն առաջ չէ, որ ժամադրութիւն առնուած կրնար ըլլալ, որ ամէն պարագայի կարելի էր չեղարկել…:

Ուրախ եմ, որ աւելի ուշ, Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տարածած լուրը ունեցաւ հետեւեալ վերջաբանը, որ կը պարունակէր ՀՀ պաշտօնական հաղորդագրութենէն տարբեր մանրամասնութիւն, որուն անհամբեր եւ մեծ յոյսով կը սպասէի. «Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու պետութիւն֊եկեղեցի յարաբերութեան։ Շահան սրբազան յանուն Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, իր մտահոգութիւնը յայտնեց ներկայ կացութեան գծով եւ շեշտեց պետութիւն֊եկեղեցի գործակցութեան կարեւորութիւնը։ Միաժամանակ ան արծարծեց հոգեւորականներու ձերբակալութեան հարցը եւ այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»։

Խնդիրը կը մնայ այն սակայն, որ միշտ հաւատացած էի, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ունի այն իմաստութիւնը, քաղաքական հոտառութիւնն եւ փորձը, որ նախապէս կռահէր թէ նման այցելութիւն մը այսօր, չարաչար պիտի օգտագործուի իշխանական քարոզչամեքենային կողմէ, որուն համար այստեղ կը տեղադրեմ Փաշինեաններու լրատուամիջոցին ընտրած վերնագիրը, սիրալիր նկարներով հանդերձ. «Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից վարչապետին ողջույններ, օրհնություն և նվեր է փոխանցել», ուր լրիւ զանց առնուած է Կիլիկիոյ կաթողիկոսութեան լրատուութեան մէջ յիշուածը:

Ի տես այս իրավիճակին ու հակասական կացութեան, պէտք չէ մեղադրել ուրեմն եթէ մեր ժողովուրդի զաւակներէն ոմանք Հայաշխարհը կոչեն Lala Land: Ուրիշներ այս օրերուն նման այցելութիւն մը որակէն, որպէս անշնորհքութիւն (չմոռնանք, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան լրատուութիւնը չունի ՀՀ իշխանական լրատուութեան հասանելիութիւնը): Մինչ աւելի եւս չարամիտներն ու «դաւադրութեան տեսութեան» հակողները, եղածին մէջ պիտի տեսնեն նախապատրաստութիւն, 1995-ին Անթիլիասէն Էջմիածին Կաթողիկոս ներածումի կարգադրութեան նմանող տարբերակի մը, որ ես գոնէ, ճանչնալով Ձեր Վեհ ու խոհուն անձնաւորութիւնը, այս պահուս կը բացառեմ:

Որդիական սիրով,

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

Հաջորդ գրառումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական