ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարեւորությունը եւ խոստացել է ԱՄՆ մշտական աջակցությունը. նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարությունում։
«Պետքարտուղար Բլինքենը հավաստիացրել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում ամուր խաղաղության միակ ճանապարհն են։ Նա երախտագիտություն է հայտնել վարչապետին խաղաղ գործընթացին հավատարիմ լինելու համար»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունում։