Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բժիշկները տղամարդու մարմնից 15 սանտիմետրանոց որդ են հանել

Վոլգոգրադում տղամարդու կրծքավանդակից 15 սանտիմետրանոց որդ են հանել, ինչը տղամարդու մարմնի մեջ է հայտնվել մոծակի խայթոցից հետո։ Այս մասին գրում է V1.ru կայքը։

Դեպքն այսպես է պատահել․ տղամարդը բնության գրկում հանգստանալիս է եղել, երբ նրան մոծակը խայթել է։ Խայթոցից հետո տղամարդը մարմնի վրա սկզբից այտուց է նկատել, այնուհետև ուժեղ ցավեր է ունեցել։ Մի քանի օր անց բժիշկներին է դիմել, ու պարզվել է, որ մոծակի խայթոցի ժամանակ տղամարդու մարմին մեջ որդի ձու է ընկել, ինչն էլ աճել, զարգացել է տղամարդու մաշկի տակ ու 15 սանտիմետրանոց որդ դարձել։

Բժիշկները բարեհաջող կերպով հեռացրել են որդը, այն անգամ վիրահատական միջամտությունից հետո սատկած չի եղել։

Ս․Վ․