Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեքսիկացին 5 մարդ է սպանել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Թեխսաս նահանգի Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցած կրակոցների պատճառով հինգ մարդ է մահացել։ Այս մասին գրում է ABC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը։

Լրատվականի փոխանցմամբ՝ 4-ը տեղում են մահացել, 5-րդը՝ հիվանդանոցում։ Զոհերից ամենափոքրը 8 տարեկան է եղել։

Ոստիկանները սպանություն կատարելու մեջ մեքսիկացի տղամարդու են կասկածում։ «Հայտնի է, որ մեքսիկացին ատրճանակի ամբողջ պարունակությունը դատարկել է, դա է վկայում դեպքի վայրում թափված պարկուճների քանակը»,- հայտնել են ոստիկանությունից։

Նախնական տվյալներով՝ մարդասպանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Ս․Վ․