Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Օվկիանոսների «խավար հատվածի» «բնակիչների» թիվը կարող է էականորեն կրճատվել

Կլիմայի հարցերով զբաղվող բրիտանացի մասնագետները պարզել են, որ օվկիանոսների «խավար հատվածների» «բնակիչների» թվաքանակն առաջիկայում մինչև 20-40 տոկոս կարող է կրճատվել։ Այս մասին Nature Communications ամսագրում հոդված-հետազոտություն է տպագրվել, ինչին էլ հղում է արել ռուսական ТАСС  լրատվական գործակալությունը։

«Խավար հատվածը» համաշխարհային օվկիանոսի հիդրոսֆերայից 200-1000 մետր խորության վրա գտնվող հատվածն է, որտեղ տարատեսակ միկրոբներ, ջրային կենդանիներ ու օրգանական մնացուկներ են ապրում։ Լույսի գրեթե բացարձակ բացակայության պայմաններում՝ այս խորության վրա օվկիանոսներում բավական յուրօրինակ էկոհամակարգ է ձևավորված։

Հետազոտողները, սակայն, ահազանգում են, որ առաջիկա տասը տարվա ընթացքում, կապված կիլմայի սրընթաց փոփոխությունների հետ, այդ էկոհամակարգը լրջագույն փոփոխությունների կարող է ենթարկվել։

Ս․Վ