«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ Տուգանքները ավտոմատ են և եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բնակչության բողոքներին՝ ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։