«Վեոլիա ջրին» ավտոմատ տուգանում ենք. ջրի խնդիրը սեզոնային բնույթ ունի. Բաղրամյան

«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ Տուգանքները ավտոմատ են և եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բնակչության բողոքներին՝ ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
