Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սայաթ-Նովայի պողոտայի հատված ծառերի կտրվածքներում փտախտ չեմ տեսել. Երևանի ավագանու անդամ-բժիշկ

13/04/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես նայել եմ Սայաթ-Նովայի պողոտայի հատված ծառերի կտրվածքները և փտախտ չեմ տեսել, Azg.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Կասկադից հետո արդեն Սայաթ-Նովայի պողոտայում լայն թափով իրականացվող ծառահատումներին։

«Դեռ մարտի 22-ին գրություն էի ուղարկել քաղաքապետին և խնդրել ինձ տրամադրել ծառերի փոխարինման ամբողջական ծրագիրը՝ քանակներով, ծառատեսակներով, ծառահատումների ծավալների մասին տեղեկություններով և իհարկե՝ այս ամենն իրականացնելու գիտական հիմնավորումները։

Մինչև այսօր, սակայն, ես պաշտոնական որևէ պատասխան չեմ ստացել։ Ես պահանջել էի նաև ծառահատման տոմսերը, որտեղ նշվում է, թե որն է կոնկրետ այս կամ այն ծառի հատման պատճառը։

Բազմիցս ասել եմ, որ տոմսերի վրա համարներ չեն եղել, այսինքն՝ հնարավոր չէ նույնականացում անել։ Ծառահատման տոմսի վրա պետք է թիվ լինի, որ քաղաքացին գա և օրինակի համար հարցնի՝ «Սայաթ-Նովայի պողոտայի 70-րդ ծառն առողջ ծառ է, ինչո՞ւ եք հատում»։ Իսկ հիմա քաղաքացին ի՞նչ պետք է ասի. ասի՝ Տերյան փողոցի կողմից այսինչերորդ ծա՞ռը։ Իդենտիֆիկացիայի բացակայությունն արդեն կոպտագույն խախտում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Քրիստինա Վարդանյանը նշեց, որ կտրված ծառերի փոխարեն Սայաթ-Նովայի պողոտայում նախատեսվում է գնդաձև սոսիներ տնկել։

«Իհարկե, այս ծառատեսակը չենք կարող համեմատել Կասկադի հատվածում տնկված սակուրաների հետ։ Գնդաձև սոսիներն անհամեմատ լավ ընտրություն են, քան սակուրաները, բայց, ամեն դեպքում, գնդաձև ծառերը լայն սաղարթ չեն ապահովում։

Գնդաձև ծառերը ֆունկցիոնալ են առավելապես եվրոպական երկրներում. հյուսիսային երկրներում կոնաձև սաղարթներով ծառերը հնարավորինս շատ արևի լույս ապահովելու խնդիր ունեն։ Դրա համար հարավային և հյուսիսային երկրների կանաչապատումները տարբեր խնդիրենր են լուծում. մենք պետք է պաշտպանվենք ուլտրամանուշակագույն  ճառագայթներից՝ զերծ մնալու չարորակ նորագոյացություններից, այնինիչ եվրոպական երկրներում ուլտրամանուշակագույն ճառագայթներով վիտամին D-ի սինթեզի հարց է լուծվում»,- ասաց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագրի շրջանակներում ավելի վաղ կտրվել էին Կասկադի հատվածի թեղիները։ Դրանց փոխարեն սակուրաներ էին տնկվել։ Այսօր ծառահատումներ են իրականացվել Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Հաջորդ գրառումը

ԶՈւ–ն սահմանապահներով փոխարինելը կնվազեցնի նոր կոնֆլիկտների հավանականությունը. Միրզոյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

ԶՈւ–ն սահմանապահներով փոխարինելը կնվազեցնի նոր կոնֆլիկտների հավանականությունը. Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական