Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ադրբեջանցի երկրորդ զինծառայողի հայտնաբեման վայրի մասին նախարարությունը դեռևս տեղեկություն չի հաղորդում:

Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում, Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։