Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաղթանակը մեզ հեշտ չի տրվելու. Արմեն Այվազյան

06/11/2020
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաղթանակը մեզ հեշտ չի տրվելու, բայց այն կռելու բարոյահոգեբանական, կազմակերպչական, թիկունքային, միջազգային ու ռազմական նախադրյալներն արդեն առկա են։ Համոզված եմ, որ դրանց մասին իրենց վերադասներին մանրամասն զեկուցում են ամերիկացի, ռուս, ֆրանսիացի, չինացի, իրանցի և մյուս օտար խորագիտակ ռազմական վերլուծաբանները՝ ընդսմին զարմանալով հայոց ցուցաբերած տոկունության և համազգային միասնության վրա։

Նշեմ այդ նախադրյալներից ընդամենը մի քանիսը.

1. Պատերազմի առաջին փուլում արցախյան ռազմաճակատի հարավային հատվածում կրած տարածքային, մարդկային ու զինտեխնիկայի լուրջ կորուստներից հետո անգամ, երբ թշնամին իր շոշափուկներով հասել է արդեն Շուշիի ու Բերձորի մատույցներին, Հայկական բանակը (գոնե մենք մեր մեջ չմոռանանք, որ Արցախի ՊԲ-ն ՀՀ ԶՈՒ-ի մասնիկն է) պահպանվել է որպես ամբողջությամբ կառավարելի, կուռ և գործնականում է՛լ ավելի մարտունակ միավոր։ Պատերազմների պատմության մեջ այդպես քիչ է պատահում։

2. Կորուստներն ու որոշակի անհաջողությունները ոչ միայն չեն ընկճել հայ ռազմիկներին, այլև զգալիորեն հղկել են նրանց մարտական հմտություններն ու ամրացրել նրանց բարոյահոգեբանական դիմացկունությունը։ Հայ սպայի ու զինվորի մտքում, բացի հաղթանակից, ուրիշ բան չկա։ Պարտության մասին նրանք չեն էլ մտածում, դա ինչ է՝ չեն էլ պատկերացնում։ Նրանց հաղթելու ձգտումն անասելիորեն մեծ է, ոգին՝ չտեսնված բարձր։

3. Միջազգային իրադրությունը և Ռուսաստանի դիրքորոշումը (որքան էլ այն մեզ կարող է անբավարար թվալ) թույլ է տալիս, որպեսզի ՀՀ տարածքն առայժմ մնա հիմնականում անձեռնմխելի՝ ծառայելով Հայկական բանակի համար որպես թիկունքային ու մոբիլիզացիոն հրաշալի բազա։ Թե որքանով կկարողանանք օգտվել այսպիսի պայմաններից, կախված է, խոշոր հաշվով, հե՛նց մեզանից ու նախևառաջ կառավարության ձեռնարկելիք միջոցներից։ Այս բանագավառում անելինքներ դեռ շատ կան, հատկապես զորհավաքի տեմպերն ու ծավալներն ավելացնելու առումով։

4. Ադրբեջանական բանակի ձեռքբերումները բավականին փխրուն են։ Նրա հարավային խմբավորումն իրականում հայտնվել է կիսաշրջափակման մեջ. մեր կողմից ճիշտ պահին հզոր հակահարված ստանալու դեպքում այն կարող է բաժանվել առնվազն երկու մասի և առանձին-առանձին ոչնչացվել։

5. Շնորհիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային կապերի՝ սպառազինությունների և զինամթերքի մատակարարման հարցերը լուծված են։

6. Երկինքը վերջապես բավականին «մաքրված»-պաշտպանված է ադրբեջանա-թուրքական ԱԹՍ-ներից։

7. Թշնամու լավագույն զորամասերը, հատկապես տարիներով պատրաստված հատուկ ջոկատայինները զգալի մասամբ ջախջախված են։ Ծանր զրահատեխնիկան մեծ ծավալներով շարքից դուրս է բերված։

8. Որքան Արցախյան ռազմաճակատում շատանան Մերձավոր Արևելքից բերված ջիհադական գրոհայինները, նույն չափով և ավելին Հայաստանը կստանա աջակցություն Ռուսաստանից, Իրանից ու գուցե նաև մի շարք այլ պետություններից։

9. Թուրքիայի ստանձնած չափաբաժինն էլ այս պատերազմում աստիճանաբար ավելի ու ավելի կփոխհատուցվի Ռուսաստանի տեսանելի և անտեսանելի միջամտությամբ։Այս ամենով հանդերձ թշնամին, իհարկե, կարող է լուրջ անակնկալներ մատուցել։ Բայց դրանք հազիվ թե պատերազմի առաջին ամսվա ծավալներն ու արդյունքն ունենան։

Կարճ ասած՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ, ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ։

ԱՌԱՋՆ ԱՍՏՎԱԾ։

Աղբյուրը՝ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Այվազյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ` շփվելու ահաբեկիչների հետ

Հաջորդ գրառումը

ԿՌՎԵԼ, ԴԻՄԱԴՐԵԼ, ԴԻՄԱՆԱԼ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԿՌՎԵԼ, ԴԻՄԱԴՐԵԼ, ԴԻՄԱՆԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական