Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՌՎԵԼ, ԴԻՄԱԴՐԵԼ, ԴԻՄԱՆԱԼ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Այսօր, Արցախյան պատերազմի 41-րդ օրը, որքան էլ որ դժվար լինի պետք է փորձենք սառը դատել եւ ներկա պահի համար մի քանի հաստատումներ անել:

Առաջինՙ հայկական կողմը պատրաստ չէր այսպիսի լայնածավալ հարձակումը դիմակայելու, որի համար առաջին հերթին պետք է մեղադրել Ազգային անվտանգության ծառայությանը, որը զբաղված էր ամեն ինչով, բացի իր բուն պարտականությունիցՙ հետախուզություն եւ հակահետախուզություն:

Պատրաստ չէր նաեւ մեր պաշտպանության համակարգըՙ նախարարություն եւ բանակ, որը ստիպված եղավ ադրբեջանաթուրքական զորքի օդայինՙ այսպես կոչված 5-րդ սերնդի տեխնոլոգիական գերազանցությանը դիմադրել կոնվենցիոնալՙ խրամատային մարտակարգով, որի հետեւանքով տվեցինք այդքան մեծաթիվ զոհեր, կորցրեցինք (հուսանքՙ ժամանակավորապես) Արաքսի հովիտը գրեթե ամբողջությամբ, այսինքն Արցախ-Իրան ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունեցող սահմանային գիծը:

Պատրաստ չէինք նաեւ քաղաքականապես: Ներքին խժդժությունները, քաղաքական տարբեր ուժերին մեկուսացնելու, հասարակության մեջ արհեստական բաժանումներ ստեղծելու, ընդհուպՙ խորացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ոչ-յուրային ղեկավարներին հալածելու, անգամ գեներալիտետի ներսում ջոկողություն սերմանելու պայմաններում թուլացվեց նաեւ արտաքին քաղաքական ներուժը, անտեսվեց ավանդական բարեկամների հետ հարաբերությունների խորացման, պոտենցիալ նոր բարեկամներ շահելու հրամայականը, ընդհուպՙ անվստահելիություն ներշնչվեց մեր ավանդական գլխավոր բարեկամիՙ մեր միակ դաշնակից Ռուսաստանի նկատմամբ: Եվ ի վերա այսր ամենայնիՙ սկզբնական անփույթ վերաբերմունքի պատճառով շարունակվեց մոլեգնել համավարակը երկրումՙ բոլորիս ուշադրությունը, ներառյալ բժշկաառողջապահության հանրույթի, սեւեռելով այդ արտասովոր թշնամու վրա:

Երկրորդ, հակառակ կողմից դիտված, առանց բացառության բոլորի համար ակնառու դարձավ հակառակորդի կատարյալ ձախողումը կայծակնային հարվածով Հայաստանն ու Արցախը ծնկի բերելու գործում: Թշնամին հույսը դրել էր ոչ միայն ռազմական իր գերազանցության (ըստ շվեդական համապատասխան ինստիտուտի տվյալներիՙ Բաքուն այս պատերազմին էր նախապատրաստվել 24 մլրդ դոլար գումարի սպառազինությամբՙ մեր 4 մլրդ դոլարի դիմաց), այլեւ մեր ներքին տարաձայնությունների, պառակտվածության, ինչպես նաեւ Երեւան-Մոսկվա հարաբերություններում տիրող անվստահության մթնոլորտի վրա:

Դեռեւս սեպտեմբերի սկզբին Հեյդար օղլի Իլհամը հրապարակավ մարտահրավեր էր կարդում Հայաստանին «մեկը մեկի դիմաց» սկզբունքով, իր խոսքովՙ «один на один» կռվելու: Սակայն նրա բանակը Արցախի վրա հարձակվեց ոչ թե մենակ, այլՙ թուրքական զինուժի եւ վարձկան ահաբեկիչների հետ համատեղ:

Իսլամ արմատական ահաբեկիչների ներգրավումը որպես առաջապահ հետեւակՙ քարոզչական իմաստով նաեւ ամոթալի քայլերից մեկը եղավ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար, մանավանդ երբ նկատի առնենք նրանց ներգրավմանը հետեւած եվրոպական տարբեր մայրաքաղաքներում օրերս կատարվող ահաբեկչական արյունոտ դեպքերը, ընդհուպՙ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության արգելումը Ֆրանսիայում: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը, միշտ իր փողովՙ բայց թուրքական կավատությամբ, արցախյան ճակատ է ուղարկում վարձկանների: 1994 թ. ձմեռային հարձակումներին հայր Ալիեւն էր նույնը արել Աֆղանստանից բերված մուջահեդների հաշվին, որոնց վախճանը, ինչպես կհիշեն մեր հին ազատամարտիկները, եղավ այնպես, ինչպես այժմ է տեղի ունենում Արցախի կիրճերում…

Պատերազմի 2-րդ օրն արդեն անխնա ռմբակոծելով Արցախի մայրաքաղաքն ու մնացյալ քաղաքները, գյուղերն ու անտառները, Բաքուն ավելորդ անգամ համոզեց բոլորիս, որ Բաքուն իբրեւ բնակելի տարածք պետք չունի Արցախին: Փաստեց նաեւ, դարձյալ, որ հայությունը իրավունք ունի չվստահելու Ադրբեջանի իշխանություններին, եւ որ ոչ մի կարգավորում, որը նախատեսում է Արցախը շրջապատող անվտանգության գոտու զիջում ու, միաժամանակ, արցախցիների եւ ադրբեջանցիների համակեցություն չի կարող ընդունելի լինել մեզ համար: Ավելինՙ թուրք-ադրբեջանական ահաբեկչական նախահարձակումը ապացուցեց նաեւ, որ իզուր են համանախագահող երկրների միջնորդական ջանքերը, առ ոչինչ են նրա որոշումները, քանի դեռ Ադրբեջանը ղեկավարում են Ալիեւների ու Փաշաեւների կլանները, քանի դեռ կա Անկարայի Սուլթանը:

Պետք է ընդունել նաեւ այն իրողությունը, որ մեր դաշնակից Ռուսաստանը փաստորեն ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում Արցախի անվտանգության համար, որը նրա համար ո՛չ Դոնբաս է, ո՛չ Օսեթիա եւ ո՛չ էլ Աբխազիա: Մոսկվան կարմիր գիծ է քաշել ՀՀ-ի շուրջ որպես անձեռնմխելի գոտի եւ սպասում է դեպքերի զարգացմանը:

Ուրիշ ելք չունենք, պիտի կռվենք մենակ, ինչպես կռվել ենք 40 օր, պիտի դիմադրենք ու դիմանանք: Դա՛ կլինի թշնամիների պարտությունը ու մեր հաղթանակը:

Նախորդ գրառումը

Հաղթանակը մեզ հեշտ չի տրվելու. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԶՈՀԵՐԻ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ ՄԻԱՑՈՒՄՆ Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Լրահոս

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները․ հայտարարություն. «Մայր Հայաստան»

08/07/2026

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում...

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

08/07/2026

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու...

Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան

08/07/2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի երկրորդ ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ «Հարգելի գործընկերներ, Խաղաղության և արդարության...

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել

08/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել: Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ...

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026

Իրանի կառավարության հրավերի շրջանակում Թեհրանում քննարկումներ էին լինում տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ։ Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ իրանական կողմն...

Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ

08/07/2026

Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ։ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին միջնորդությունը:

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական