Թուրքիան շարունակում է բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Ղարաբաղում դիտորդական կենտրոնի տեխնիկական գործոնների շուրջ

214

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում պլանավորված ձեւաչափով դիտարկման կենտրոնի տեխնիկական գործոնների շուրջ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Անկարան եւ Մոսկվան նոյեմբերի 11-ին հուշագիր ստորագրեցին Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող դիտորդական կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»:

«Ղարաբաղում դիտորդական կենտրոնի տեխնիկական գործոնների վերաբերյալ Ռուսաստանի ռազմական պատվիրակության հետ մեր բանակցությունները շարունակվում են ըստ նախատեսված ժամանակացույցի»,- Ակարայի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:

News am