Այսօր Եռաբլուրը հիշեցնում էր սահմռկեցնող սգավայր։ Արցախյան վերջին՝ սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած պատերազմի զոհերի քառասունքն այսօր էր։
Սարսափելի է պատկերացնել, որ բռնի տեղահանվելուն զուգահեռ՝ արցախցիները զոհվածների հուղարկավորված մարմինները հանել են հողից, որպեսզի իրենց հետ բերեն Հայաստան։ Երևանում կամ երևանամերձ տարածքներում բնակություն հաստատած արցախցիներն իրենց որդիներին ու ամուսիններին վերահուղարկավորել են Եռաբլուրում։
Եռաբլուրում արդեն կա արցախյան վերջին պատերազմի զոհերի գերեզմանահատված՝ թարմ շիրիմներով։ Սարսափելին այն է, որ տրակտորները դեռ աշխատում են, դեռ հող են հարթեցնում Եռաբլուրում։