Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մեր հիսթերիկ թշնամին

Արցախում հայտնաբերվել է երեք ինքնագնաց հրետանային կայանք։

Ադրբեջանցիներին «գտածոն» խիստ կատաղեցրել է։ Թշնամու լրատվամիջոցները բազմաթիվ անկյուններից լուսանկարել են կայանքները և վրդովված հայտարարել՝ թե Ադրբեջանին պատկանող Ղարաբաղում հայերը զենք են պահել, որպեսզի իրենց վրա կրակեն։ Դեռ ենթադրություն էլ արել են՝ հայերը հավանաբար հրետանիներով պետք է Ստեփանակերտից հարվածեին Շուշին։ Այս զինատեսակն ունակ է կրակել մինչև 17,5 կմ  հեռավորության վրա, 1951 թվականին արտադրված արկերով։

«Հնարավոր է, որ Խանքենդի-Շուշա ուղղությամբ (Ստեփանակերտ-Շուշի. խմբ.՝Azg.am) կրակային դիրքերում հայտնաբերված հրաձգային զինատեսակները հայկական ապօրինի զինված խմբավորումների կողմից օգտագործվել են Շուշա քաղաքը տեղի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ գնդակոծելու համար»,-հիսթերիան չեն զսպել ադրբեջանական զլմները։

Թշնամուն թվում է, թե իրենց նման գիշատիչներով շրջապատված Արցախը չպետք է զենք-զինամթերք ունենար։ Իրենց կարելի է միլիարդավոր դոլարների զենք ունենալ, մեզ՝ ոչ։