44-օրյա պատերազմից հետո ունենք 300-ից ավելի անհետ կորածներ։
Նրանց հարազաներն իրենց վշտի հետ մենակ են մնացել։ 4 տարի դռնեդուռ են ընկել.ոչ ոք պատասխան չունի՝ որտեղ են իրենց զավակները, եղբայրները, ամուսինները։
Անհետ կորածների հարազատները խուսափում են տեսախցիկների առաջ երևալ, խոսել, լրագրողների հետ զրուցել. հազար ու մի հարց կա։ Նրանց ասել են՝ եթե խոսեք, բողոքեք, ձեր երեխաների ճակատագիրը կվտանգեք։ Վշտի, անորոշության մեջ գտնվող մարդիկ էլ լռում են կամ խոսում միայն ԱԱԾ-ում։
Բաքուն միտումնավոր ոչ մի տեղեկություն չի տալիս.«Կարմիր խաչը» և միջազգային այլ կազմակերպություները նույնպես պատասխան չունեն։
300-ից ավելի տղաներ ոչ մի ցուցակում չկան՝ ո՛չ զոհվածների,ո՛չ գերեվարվածների։ Բայց կան 80-ից ավելի տեսանյութեր, որոնք ցույց են տալիս,որ նրանք ողջ են։
«Համահայկական ճակատ» շարժումը և «Հայկանդուխտ» ավանդապաշտական կազմակերպությունը համատեղ նամակ էին կազմել, որը հանձնեցին ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին։ Նամակում բարձրաձայնվում է անհետ կորածների ու գերեվարվածների վերադարձի հարցը, որը ներառված չէ «խաղաղության պայմանագրում»։
Բաքվում տեղի է ունենալու COP29 համաժողովը. բռնակալ Ալիևը իրեն հերոս ու հումանիստ է ներկայացնում։Միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է համաժողովի ժամանակ դատապարտեն ցեղասպանին ու պահանջեն վերադարձնել հայ գերիներին ու անհետ կորածներին։
Մանրամասները՝ տեսանյութում