Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

45 կազմակերպություններ դիմել են Արարատ Միրզոյանին. Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերիների կյանքը վտանգված է

Ավելի քան 45 կազմակերպություն այսօր նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որպեսզի նա միջազգային կոնվենցիաներով կիրառի  երրորդ երկրների օգնությունն ու միջամտությունը՝ ազդելու Ադրբեջանի վրա։

Բաքվում տեղի ունեցող հաշվեհարդար-դատավարությունները ցույց են տալիս, որ մեր գերիների ու պատանդների կյանքը վտանգված է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է մասնակցել կեղծ դատավարական ֆարսերին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները մեն-մենակ պայքարում են հայի արժանապատվության ու արդարադատության համար՝ քաջ իմանալով, որ յուրաքանչյուր համարձակ հայտարարություն կարող է իրենց կյանքն արժենալ։

Մանրամասները՝ տեսանյութում