«Ամեն ծնող իր տանն Արցախից բերած հող ունի, այդ հողից ամեն օր հոտ է քաշում, որովհետև իր ոդու արյունն է թափվել այդ հողի վրա։ Արցախի հողը մեր որդիների արյունով է ներծծված։
Դիմում ենք բոլոր կուսակցություններին, որոնք 30 տարի ԱԺ-ում են եղել, հայկական երկու պետություն՝ Արցախ ու Հայաստան են ստեղծել, վեր կացեք, ոտքի ելեք։ Միայն Հայրենիք գոռալով չի լինի»,- քաղաքական կուսակցություններին է դիմում «Որդիների կանչ» հկ ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Զոհված զինվորների հարազատները փոխում են մարտավարությունը, դատաիրավական համակարգից ձեռքները լվացել են, որևէ ակնկալիք, ադրարադատության սպասում այլևս չունեն, ուստի պայքաը տեղափոխում են քաղաքական դաշտ։ «Որդիների կանչն» ակնկալում է հանրության աջակցությունը։ Մինչև Փաշինյանի իշխանությունը չհեռանա, իրավիճակի դրական լուծում չի լինելու, պատերազմի վտանգը միշտ լինելու է, Արցախն ու Հայաստանը վերջնականապես ենք կորցնելու. վստահ են ծնողները։
Մանրամասները՝ տեսանյութում