Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չավուշօղլու-մավուշօղլուները սպառնում են հայ ժողովրդին սեփական հիշողություն ունենալու համար

Թուրքիայում դեռ մրմռում են, որ Երևանում «Նեմեսիսի» հուշակոթող է տեղադրվել։ Արտգործնախարար Չավուշօղլուն սպառնացել է՝ եթե հուշարձանը չապամոնտաժվի, իրենք այլ միջոցներ կձեռնարկեն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հուշակոթղի տեղադրումը սխալ որոշում է եղել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում հայտարարեց, թե հուշարձանի տեղադրումը չի արտահայտում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

«Միասին» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներն այսօր հավաքվել են «Նեմեսիսի» հուշակոթողի մոտ և դատապարտել ՀՀ իշխանությունների վախվորած վարքագիծը, որը օր օրի ավելի է նվաստացնում Հայաստանը՝ որպես պետություն, ու մեզ տանում կործանման։

Մանրամասները՝ տեսանյութում