Փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Սիմոն Բաբայանն ու Մանե Կարապետյանը դատի են տվել ԿԳՄՍ նախարարությանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանի երկու հրամանանները, ըստ փաստաբանների, ապօրինի են։ Առաջինը վերաբերում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը շրջանառության մեջ դնելուն, երկրորդը՝ Աշոտ Ղուկասյանի հեղինակած «Հայոց պատմությունը» շրջանառությունից հանելուն։
Երկրորդ դասագիրքը քննություն անցած ու հաստատված է եղել, սակայն Ժաննա Անդրեասյանը որոշել է սկզբում կրկնակի, հետո՝ լրացուցիչ փորձաքննություն անց կացնել։
Ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի երկրորդ դասագրքի ճանապարհը դեպի դպրոցներ փակվի։ Որովհետև իշխանությունների՝ մեզ մեր արմատից զրկելու, մեր պատմությունը խեղաթյուրելու, մեր նկարագիրը աղճատելու ծրագիրը պետք է իրականացվի։ Ու զավեշտն այնտեղ է հասել, որ Տիգրան Մեծի ժամանակների քարտեզի վրա նշված է Թուրքիա ու… անգամ Ադրբեջան։ Եվ այդ դասագիրքն արժանացել է ԿԳՄՍ նախարարության, «փորձագետների» հավանությանը։ Դե իհարկե, այլ բան չէինք էլ կարող սպասել։
Այդ ընթացքում նախարարությունն իբր ստացել է անանուն զանգեր ու նամակներ՝ դժգոհություններ Աշոտ Ղուկասյանի հեղինակած դասագրքից։ Օրինակ՝ մի անանուն զանգ է ստացվել ինչ-որ մարզից։ Տիկինը պատճառաբանել է՝ «գիքը չի համապատասխանում գիտական չափանիշներին»։
Գիտական ո՞ր չափանիշներին չի համապատասխանում. ոչ մի պատասխան։ Ո՞վ է այդ «գիտակ ու իմաստուն» տիկինը, ոչ ոք չի պարզել։
Պարզից էլ պարզ է, որ ԿԳՄՍ նախարարությունն արհեստական պատճառներ է ստեղծել, որպեսզի Աշոտ Ղուկասյանի «Հայոց պատմությունը» չանցնի և դպրոց մտնի վիճաահարույց, աղմկահարույց, հանրային ու մասնագիտականա լուրջ քննադատությունների ենթարկված Սմբատ Հովհաննիսյանի «Հայոց պատմությունը», որտեղ հայ ժողովուրդը ներկայացված է խեղճ, ազգային նկարագրից, պատմությունից, արժանապատվությունից զուրկ մշտապես պարտվողի կերպարով։ Չնայած որ մասնագետները ջախջախեցին այդ դասագիրքը, բայց նախարարն անդրդվելի էր։
Այսպիսով, ուսուցիչների և աշակերտների իրավունքներն են ոտնահարվում, խախտվում է Կրթության մասին օրենքը։ Աշակերտն ու ուսուցիչն իրավունք ունեն նույն առարկայի տարբեր դասագրքերի մեջ ընտրություն կատարել, սական նախարարությունը նրանց այդ հնարավորությունից զրկել է, քանի որ ասպարեզում թողել է «միակ ու անկրկնելի» «Հայոց պատմությունը», որի հեղինակը իրենց ֆավորիտ Սմբատ Հովհաննիսյանն է։
«Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը և մի շարք ուսուցիչներ հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ Փաստաբաններն էլ դատը շահել են։
Նրանք բողոքարկել են նախարար Անդրեասյանի՝ Աշոտ Ղուկասյանի դասագիրքը շրջանառությունից հանելու հրամանը։ Վարչական դատարանը վճիռը կայացրել է հոգուտ հայցվորի և ընդդեմ նախարարության։
Երկրորդ՝ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած տխրահռչակ դասագիրքը շրջանառության մեջ դնելու հրամանի բողոքարկման վերաբերյալ դատը դեռ չի եղել։
Փաստաբանները սպասում են, ինչպես նաև սպասում են, որ շահած դատի մասով նախարարությունը բողոքարկելու է, իսկ դատարանը գործընթացն անընդհատ ձգձգելու է։
Շահած դատը ենթադրում է, որ նախարար Անդրեասյանի՝ Աշոտ Ղուկասյանի դասագիրքը շրջանառությունից հանելու հրամանը պետք է չեղարկվի, և «Հայոց պատմության» այդ դասագիրքը մտնի դպրոցներ՝ որպես այլընտրանք՝ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքի։
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Տելեգրամում