Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Փաշինյանին հրավիրում ենք Վարդաշենի հանրակացարաններ, թող գա, եթե չի վախենում, որ շենքերը կփլվեն

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող վարդաշենցիները դիմում են Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով Վարդաշեն 6 հասցեի 2 հանրակացարաններ՝ այցի։

Թող պարոն Փաշինյանը, գա, տեսնի՝ ինչ պայմաններում ենք ապրում։ Աշխատակազմի ղեկավարին հազար անգամ նամակ ենք ուղարկել, նա տեղյակ չի՞ ինչ է կատարվում, մի անգամ չի տեսնո՞ւմ, որ հավաքվում ենք, հարցնի՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ խնդիր կա. բողոքում է վարդաշենցիներից մեկը։

Հանրակացարանները 4-րդ կարգի վթարային շենքեր են, պատշգամբները փլվել են, շենքերի տակով կոյուղաջրեր են անցնում, խողովակները փտել-թափվում են։

Վարդաշենցիներին Տիգրան Ավինյանը դեռ նախընտրականա քարոզարշավին է խոստացել, որ նրանց նոր բնակարանների հարցը լուծելու է։ Հանրակացարանների բնակիչներին 2022-ի քաղաքապետի ընտրություններին մեքենաներ է տրամադրել, որ գնան ընտրատեղամասեր։ Նրանք էլ Ավինյանին հավատալով՝ նրան են ընտրել ու փոշմանել։

Խնդիրը չի լուծվում։

Մանրամասները՝ տեսանյութում.