Այն, ինչ կատարվում է Տավուշում, ամբողջ Հայաստանի հարցն է, Հայրենիքի ու պետության հարցը, որովհետև Տավուշի գյուղերը հանձնելուց հետո այնտեղ ոչ մի հայ չի ապրելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը փաստում է, որ Կիրանցի դպրոցը 170 մետր է հեռու լինելու ադրբեջանցիներից, կիրանցին ինչպե՞ս ապրի ռամիլսաֆարովների կողքին։ Փաշինյանի, մյուս իշխանավորների երեխաները, ընտանիքները կապրե՞ն այդ պայմաններում»,- հարցնում է նա։
Սահմանից առնվազն 5 կմ հեռավորություն պետք է լինի, հետո միայն՝ բնակավայր։ Ո՞վ է տեսել սահմանն անցնի գյուղի միջով, ու գծից այն կողմ լինի հայատյաց, արնախում ադրբեջանցին, իսկ գծից այս կողմ՝ խաղաղ հայ բնակիչը։







