Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Թրամփն ու Բայդենը կբանավիճեն հեռուստաէկրաններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել մասնակցել բանավեճերին իր քաղաքական հակառակորդ, ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ. հայտնում է  ՏԱՍՍ-ը։

 Սպիտակ տան մամուլի գրասենյակի լրագրողների փոխանցմամբ՝ դեմոկրատն այս մասին ասել է ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում։

«Ուրախ կլինեի, եթե  նրա հետ ինչ-որ տեղ բանավիճեի, չգիտեմ՝ երբ», – ասել է Սպիտակ ղեկավարը։

Թրամփն ապրիլի 23-ին Action News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ցանկացած պահի բանավիճել Բայդենի հետ։ Ավելի վաղ ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունները և հեռուստաալիքները, այդ թվում՝ ABC-ն, CBS-ը, CNN-ը , NBC-ն և Fox News-ը, կոչ էին արել Բայդենին և Թրամփին մասնակցել հեռուստաբանավեճերին՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ ԱՄՆ նախագահի Հանրապետական ​​թեկնածու դառնալու համար։ Երկրորդ ժամկետի համար պայքարող Բայդենն ապահովել է Դեմոկրատական ​​կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Այսպիսով, պայքարը կանխատեսելիորեն կծավալվի նույն թեկնածուների միջև, ինչ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթեց Թրամփին, որը ձգտում էր վերընտրվել։