Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հայտարարության մեջ կամ թաքնված ենթատեքստ, որով նա ցանկանում է ասել՝ եթե ընտրություններին արձանագրվեցին այլ արդյունքներ, որին ինքը հավակնում է, ապա դա կդիտարկվի որպես պետական հեղաշրջման փորձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանում չի կարող իշխանություն փոխվել։
Բանախոսի դիտարկմամբ՝ Փաշինյանը նմանատիպ փորձեր արդեն արել է պատերազմից առաջ իր հայտնի հայտարարությամբ, և այսօր նա, որոշակի ազդակներ ստանալով իր քաղաքական մոտալուտ վախճանի մասին, այս հռետորաբանությամբ փորձում է մեր հանրության վրա ազդել ու տանել ինքնակործանման, ինչը թույլ չեն տա։
«Իմ ցանկությունն է, որ Հայրենիք-ՀՀԿ դաշինքը գլխավորի Արթուր Վանեցյանը, քանզի այդ կերպ ընտրություններին մենք ավելի հզոր ու ներկայանալի կլինենք որպես ուժ»,- նշել է Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։