ՀՀ կառավարությունը նախորդ տարի՝ 2023 թվականին, դեսպանատան համար նոր շենք է գնել 23 միլիոն եվրոյով. տեղեկացնում է ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը:
Նիկոլյանը Փարիզից տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ դեսպանատան համար գնված նոր շենքը գտնվում է Ֆրանսիայի 16-րդ թաղամասում. «23 միլիոն եվրոն այսօր բանակին չեն տրամադրում, ազգային անվտանգությանն ու Արցախի փախստականներին չեն տրամադրում, բայց իրենց պրեստիժի համար 23 միլիոն եվրոյով Փարիզում նոր շենք են առնում: Չնայած կարող էին օֆիսներ վարձել, կամ ավելի մատչելի շենք գնել»։
Նիկոլյանը նաև հավելում է, որ շենքը նախկինում եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի սեփականությունը, սակայն երկու տարի առաջ վաճառվել է 17 միլիոն եվրոյով. «Ինչ-որ մեկը լավ փող է աշխատել ու Հայաստանի ժողովուրդը վճարել է 23 մլն եվրո Հայաստանի դեսպանատան նոր շենքի համար»:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։