Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել. Սարգիս Խանդանյան

«Հայաստանն այսպիսի աղետների դեպքում պետք է միշտ առաջարկի օգնություն և, համաձայնության դեպքում, օգնի։ Հայաստանի նպատակը եղել է աղետին արագ արձագանքելը»,-ԱԺ-ում, ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Սարգիս Խանդանյանը։

Թուրքիա  հումանիտար օգնություն  հասցնելը, նրա կարծիքով, մարդասիրական քայլ է Հայաստանի կողմից։

«Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելը որքանո՞վ կազդի հայ-թուրքական բանակցությունների արդյունքների վրա, իհարկե, այդ նյուանսը կա։ Սա որոշակի առումով դրական  ազդակ է»,-հավելել է քպ-ական պատգամավորը։